Տարոն Մարգարյան

Տարոն Մարգարյանը 8-րդ գումարման Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ է, նախկինում՝ Երևանի քաղաքապետը։ ՀՀԿ անդամ է։Ծնվել է 1978թ.  ապրիլի 17-ին Երեւանում:1999թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ: 2001թ.՝ նույն բուհի մագիստրատուրան: Ճարտարագիտության մագիստրոս: Տնտեսագիտության թեկնածու:2001-2003թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանման առաջատար մասնագետ, այնուհետեւ բաժնի պետ: 2003-2005թթ.՝ ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ: 2005թ. ընտրվել եւ 2008թ. վերընտրվել է Երեւան քաղաքի Ավան համայնքի ղեկավար: 2009թ. մայիս-հուլիս՝ Երեւանի ավագանու անդամ: 2009-2011թթ.՝ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ:2011-2018թթ.՝ Երեւանի քաղաքապետ:2010-2018թթ. եղել է ԵԿՄ վարչության եւ նախագահության անդամ:1996 թվականից ՀՀԿ անդամ է, 2006թ.` ՀՀԿ խորհրդի, 2012թ.՝ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ: 2012-2018թթ. եղել է ԵՃՇՊՀ խորհրդի նախագահ: 2014-2018թթ.` «Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:2013-2019թթ.՝ Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ: Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի տեղակալն է:2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել  «Պատիվ ունեմ» դաշինքի համապետական ընտրական ցուցակով: