tert.am: Ուկրաինան արդեն ստացել է առաջին Leopard 2 տանկերը, այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը, գրում է korrespondent.net-ը:
«Լեհական Leopard առաջին տանկերը ժամանել են Ուկրաինա»,- ասել է Բլաշչակը Լեհաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստում, որը հրավիրել էր նախագահ Անջեյ Դուդան։
Իր հերթին, Լեհաստանի կառավարության ներկայացուցիչ Պետր Մյուլերը Twitter-ում նույնպես հայտնել է, որ առաջին Leopard տանկերն Ուկրաինա են ժամանել այն օրը, երբ վարչապետ Մատեուշ Մորավիեցկին ժամանել է Կիև։