Արմեն Ռուստամյանն 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր է։
Ծնվել է 1960թ. մարտի 1-ին Զանգակատուն գյուղում:
1983-1984թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1983թ. ավարտել է Մոսկվայի Պ. Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության համալսարանի ֆիզիկամաթեմատիկական եւ բնական գիտությունների ֆակուլտետը:
1999-2015թթ. եղել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ: 2015 թվականից՝ ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ: 2019 թվականից՝ ՀՅԴ բյուրոյի նախագահ:
1999-2003թթ., 2003-2007թթ., 2007-2012թթ., 2012-2017թթ.2017-2019թթ․ եղել է ԱԺ պատգամավոր։
2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: