«Ազատագրական շարժումը» նախաձեռնություն է, որի անդամներն են տարբեր քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ։
Նախաձեռնության ֆեյսբուքյան էջում նշված է․ ««Ազատագրական շարժումը» սկիզբ է առել հանուն մեր պետականության վերականգնման, հանուն արժանապատվության ու անվտանգության։ Մենք պետք է ազատագրենք Հայաստանը թուրքահպատակ իշխանություններից և կանխենք թուրքական ու ադրբեջանական ներխուժումները»։