Ագնեսա Խամոյան

8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ «Հայաստան» խմբակցությունից։
Ծնվել է 1990թ. հոկտեմբերի 19-ին Արագածոտնի մարզի Դավիթաշեն գյուղում:2011թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը: Լրագրող:2009-2018թթ. աշխատել է «Երկիր» թերթում և yerkir.am կայքում: 2013-2018թթ. եղել է yerkir.am կայքի գլխավոր խմբագիր, hեղինակային հաղորդումներ է վարել «Երկիր մեդիա» և Հանրային հեռուստաընկերություններում: 2018-2021թթ.՝ «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման հեղինակ-վարող:2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: