8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։
Ծնվել է 1990թ. փետրվարի 16-ին Արարատի մարզի Արալեզ գյուղում:2011թ. ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն ֆակուլտետը՝ ստանալով տեխնիկայի և տեխնոլոգիայի բակալավրի աստիճան «խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն» մասնագիտությամբ:2011 թվականից զբաղվում է ընտանեկան ձեռնարկատիրությամբ խաղողագործության և այգեգործության ոլորտում:2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: