Դավիթ Դանիելյան

8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։
Ծնվել է 1992թ. սեպտեմբերի 2-ին Կապանում:2010-2012թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:2015թ. ավարտել է Երևանի գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան: Ներկայում սովորում է Երևանի գեղարվեստի ակադեմիայի մագիստրատուրայում:2017- 2018թթ. աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործություն մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Կապանի պատասխանատու: 2019- 2020թթ.՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի օգնական: 2021թ. հունվար-հունիս՝ ՀՀ ՊՎԾ ղեկավարի օգնական:2017 թվականից ՀՀ նկարիչների միության անդամ է: 2018 թվականից՝ Ֆրանսիայի Մոնդիալ արվեստի ակադեմիայի անդամ:2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: