Գեղամ Նազարյանը 8-րդ գումարման ԱԺ-ի «Հայաստան» խմբակցության պատգամավոր է։Ծնվել է 1971թ. հուլիսի 6-ին Երեւանում:1994-1995թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:1994թ. ավարտել է ՀՊՄՀ պատմաաշխարհագրական ֆակուլտետի աշխարհագրության բաժինը:1995-1999 եւ 2006-2010թթ. աշխատել է «Հայք» օրաթերթի լրագրող, պատասխանատու քարտուղար, խմբագիր, գլխավոր խմբագիր:1999-2006թթ. ղեկավարել է «Հայկական ժամանակ» օրաթերթի միջազգային բաժինը: 2011-2021թթ. եղել է Top-News.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր: 2017-2021թթ.՝ «Նեոպրեսս» ՍՊԸ հիմնադիր տնօրեն:«Այլընտրանքային նախագծեր խմբի» հիմնադիր անդամ է:2020թ. հիմնադրել է «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունը:2021թ. հուլիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: