8-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին նախագահը։
Ծնվել է 1984թ. հունիսի 17-ին Երեւանում:2005-2007թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:2005թ. ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը: Ֆիզիկոս:2007-2009թթ. աշխատել է ջրամատակարարման, ջեռուցման եւ հովացման համակարգերի տեղակայման մասնագետ: 2009-2011թթ.՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գիտելիքի տնտեսության բաժնի առաջին կարգի մասնագետ, 2011-2012թթ.՝ փոքր եւ միջին ձեռնարկատիրության վարչության առաջատար մասնագետ: 2013-2018թթ.՝ ՀՀ մտավոր սեփականության գործակալության գյուտերի եւ օգտակար մոդելների բաժնի գլխավոր մասնագետ-փորձագետ:2018-2021թթ.՝ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ:«Հիմա» երիտասարդական նախաձեռնության հիմնադիրներից է: 2013 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման անդամ: 2015-2016թթ. եւ 2019 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: