Պետական գույքի կառավարման կոմիտե

Կոմիտեն իրականացնում է իրեն հանձնված պետական գույքի կառավարումը և սպասարկումը:

 

Կոմիտեի նպատակներն են`
– պետական գույքի կառավարման (այդ թվում՝ մասնավորեցման, օտարման, լուծարման, օգտագործման, սպասարկման) արդյունավետության բարձրացումը․
– պետական գույքի մասնավորեցման, օտարման և օգտագործման տրամադրման շնորհիվ Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների եկամուտների ավելացումը և գույքի հանրային օգտակարության բարձրացումը․
– պետական գույքի գույքագրումը և ամբողջական հաշվառումը.
պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների արդյունավետության բարձրացումը․
– պետական գույքի կառավարման ոլորտում պետություն-մասնավոր հատված փոխշահավետ գործընկերության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը և նոր գործիքակազմի ներդրումը․
– պետական գույքային հարաբերությունների կարգավորումը և շարունակական բարեփոխումը:
Կոմիտեի խնդիրներն են՝
– պետական գույքի մասնավորեցման, օտարման, օգտագործման տրամադրման ծրագրային կառավարման բարեփոխումը․
– պետական գույքի մասնավորեցման, օտարման, երկարաժամկետ և կարճաժամկետ վարձակալության, անհատույց օգտագործման տրամադրման ընթացակարգերի պարզեցումը, վարչարարության կրճատումը, գործընթացի թափանցիկության և հրապարակայնության ապահովումը․
– պետական գույքի գրավչությունը և վաճառքի խթանումն ապահովելու համար պետական գույքի մասնավորեցման և օտարման գործընթացում առավել գործուն և արդյունավետ գործիքակազմի կիրառումը․
– չօգտագործվող կամ ոչ արդյունավետ օգտագործվող պետական գույքը տնտեսական շրջանառության մեջ դնելու աշխատանքների իրականացումը․
– պետության գործառույթների համար անհրաժեշտ պետական գույքի կազմի և ճիշտ (նախընտրելի) կառուցվածքի սահմանումը․
պետական գույքի հաշվառման բնագավառում արդիական միջոցների ներդրումը․
– պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման բնագավառում արդյունավետ գործիքակազմի կիրառումը՝ կոնցեսիոն և հավատարմագրային կառավարման հանձնելու ճանապարհով․
– պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունքներից ելնելով պատասխանատվության և կատարված աշխատանքի խրախուսման բնագավառում նոր գործիքակազմի ներդրումը: 
Կոմիտեի ղեկավարը Նարեկ Բաբայանն է։