Միխայիլ Միշուստին

2020 թվականի հունվարից՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետն է։ 
Ծնվել է 1966 թվականի մարտի 3-ին Լոբնյայում։ 1983 թվականին ընդունվել է Մոսկվայի հաստոցաշինության ինստիտուտի (Ստանկին) երեկոյան բաժանմունք, ապա ուսման մեջ ունեցած հաջողությունների շնորհիվ կարողացել է տեղափոխվել ցերեկային ծառայության։
Ժամկետային զինվորական ծառայություն չի անցել։ 1989 թվականին ավարտել է ավտոմատացված նախագծման համակարգեր մասնագիտությամբ ուսումը՝ ստանալով ինժեներ-համակարգատեխնիկի որակավորում, ապա 1992 թվականին նույն ինստիտուտում ավարտել է ասպիրանտուրան։
Ասպիրանտուրան ավարտելուց հետո սկսել է աշխատել թեստային լաբորատորիայի տնօրեն, իսկ ավելի ուշ գլխավորել է Միջազգային համակարգչային ակումբի (ՄՀԿ)՝ հասարակական ոչ առևտրային կազմակերպության վարչությունը։
1998 թվականին ընդունվել է պետական ծառայության՝ Ռուսաստանի Դաշնության Պետական հարկային ծառայության ղեկավարի հարկային վճարումների ստացման համար տեղեկատվական համակարգերի գծով օգնականի պաշտոնում։ Այնուհետև աշխատել է որպես Ռուսաստանի Դաշնության հարկերի և տուրքերի նախարարի տեղակալ, ՌԴ անշարժ գույքի կադաստրի դաշնային գործակալության ղեկավար, Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության կազմում, հատուկ տնտեսական գոտիների կառավարման դաշնային գործակալության ղեկավար։
2008 թվականին սեփական ցանկությամբ հեռացել է պետական ծառայությունից և կրկին զբաղվել բիզնեսով՝ այս անգամ ներդրումների ոլորտում։
2009 թվականի փետրվարին մտավ Ռուսաստանի նախագահի կադրային ռեզերվ և 2010 թվականի ապրիլին նշանակվեց Դաշնային հարկային ծառայության ղեկավար։