Լեւոն Արոնյան

Հայ շախմատիստ, գրոսմայստեր։ 2005 եւ 2017 թվականների աշխարհի գավաթակիր, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ, 38-րդ եւ 40-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թվականի աշխարհի եւ 1999 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունների հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Վեյկ ան Զեյի մրցաշարի քառակի հաղթող, 2009 եւ 2013 թվականների Բիլբաո-Մեծ սաղավարտի հաղթող, արագ շախմատի 2009 թվականի աշխարհի չեմպիոն, 2006 եւ 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 2002 թվականի Հայաստանի չեմպիոն։ 2011 թվականին Մոնակոյում նա մասնակցեց «կույր» եւ արագ շախմատի «Ամբեր» ավանդական մրցաշարին եւ դարձավ նրա վերջին հաղթողը (մրցաշարն այլեւս չի անցկացվելու)։
2014 թվականին Լեւոն Արոնյանն արժանացել է Երեւանի պատվավոր քաղաքացու կոչման։