Գալուստ Սահակյան

Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր։ 
Ծնվել է 1948թ. ապրիլի 8-ին Երեւանում: 1971թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը, բանասեր է:1970-1972թթ. Երեւանի մետաքսի կոմբինատում աշխատել է փականագործ: 1972-1991թթ. Երեւանի թիվ 30 դպրոցում աշխատել է ուսուցիչ, թիվ 94 եւ թիվ 153 դպրոցներում՝ տնօրենի տեղակալ, թիվ 3 եւ թիվ 185 դպրոցներում՝ տնօրեն: 1991-1996թթ. եղել է Երեւանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, առաջին տեղակալ:1995-1999թթ՝ ԱԺ պատգամավոր (թիվ 32 ընտրատարածք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության, ապա՝ «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ: ՀՀԿ անդամ:1999-2003թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Միասնություն» խմբակցության անդամ, ապա՝ ղեկավար:2003-2007թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության ղեկավար:2007-2012թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-17.11.2008թթ. ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: 11.11.2008-31.05.2012թթ.՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար: ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ:2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: 31.05.2012-07.05.2014թթ.՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար: ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ:2014թ. ապրիլի 29-ին ընտրվել է Ազգային ժողովի նախագահ: 2018 թվականից այլեւս խորհրդարանում չէ։