ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետը։
ԳՇ պետի պաշտոնում նշանակվել է 2020 թվականի հունիսի 8-ին: Պաշտոնից ազատվել է 2021 թվականի մարտի 18-ին։
Ծնվել է 1970 թ. հունվարի 6-ին, Իջեւան քաղաքում: 1976 – 1985թթ. սովորել է Իջեւանի N5 միջնակարգ դպրոցում: 1985 – 1986թթ. սովորել եւ ավարտել է ք.Երեւանի N147 միջնակարգ դպրոցը: 1996 – 1997թթ. սովորել եւ ավարտել է ՌԴ ՊՆ «Վիստրել» բարձրագույն սպայական դասընթացները մոտոհրաձգային գնդի հրամանատարի մասնագիտությամբ: 1998 – 2001թթ. սովորել եւ «ոսկե» մեդալով ավարտել է ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան: 2008 – 2010թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան։
1988 – 1990թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում որպես պարտադիր ժամկետային զինծառայող: 1990 – 1993թթ. մասնակցել է ՀՀ սահմանների ինքնապաշտպանությանը Իջեւանի «Սարոյի» ջոկատի կազմում: 1993 – 1998թթ. ծառայել է 51191 զորամասում զբաղեցնելով գումարտակի հրամանատարի տեղակալի, գնդի շտաբի պետի տեղակալի, հետախուզության պետի օգնականի, հետախուզության պետի, գնդի հրամանատարի տեղակալի պաշտոնները: 1994թ. մարտական առաջադրանք կատարելիս ականի պայթյունի հետեւանքով ծանր վիրավորվել է:
1993 – 2007թթ. զբաղեցրել է գումարտակի հրամանատարի տեղակալի, գնդի շտաբի պետի տեղակալի, հետախուզության պետի, գնդի հրամանատարի տեղակալի, մի շարք զորամասերի հրամանատարի պաշտոնները:
2001 – 2005թթ. զբաղեցրել է 51191 զորամասի հրամանատարի պաշտոնը:
2005 – 2007թթ. զբաղեցրել է 68617 զորամասի հրամանատարի պաշտոնը:
2007 – 2008թթ. զբաղեցրել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը:2010 – 2012թթ. զբաղեցրել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը:
2012թ. ապրիլի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնին:
2015թ. հունվարի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:
2016թ. հուլիսի 7-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնին:
2017թ. հունիսի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին:
2019թ. հուլիսի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում:
2020թ. հունիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ:
2020թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-գնդապետ» զինվորական կոչում: