Երևանի պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ) Հայաստանի բարձրագույն բժշկական հաստատություն է։ Հիմնադրվել է 1920 թվականին։ Կրում է միջնադարի բժիշկ Մխիթար Հերացու անունը։ Այսօր ավելի քան 7000 ապագա բժիշկներ կրթություն են ստանում բժշկական համալսարանում:2014 թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Կառավարության որոշմամբ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի։ Համալսարանը գտնվում է Կորյուն 2 հասցեում, բաղկացած է չորս կառույցից՝ հիմնական, վարչական, լաբորատոր և անատոմիական: