Ամերիկայի հայկական համագումար

Ամերիկայի Հայկական համագումար, համաամերիկյան հայկական կազմակերպություն։
Հիմնադրվել է 1972 թվականին։ Կենտրոնը Վաշինգտոնում է, գրասենյակներ ունի Լոս Անջելեսում և Երևանում։ Հիմնադիր անդամներն են ձեռնարկատերեր Ստեփան Մուկարն ու Հրայր Հովնանյանը, ինժեներ Լիոնել Գալստյանը, իրավաբաններ Ռոբերտ Մրամ Գալուստյանն ու Հայկ Տեր-Մանուելյանը, գիտնականներ Ջան Հաննեսյան Կրտսերը, Հայկազ Գրիգորյանը և Ռիչարդ Հովհաննիսյանը։
Հայկական համագումարի նպատակն է՝

համախմբել ամերիկահայերին
սատարել ԱՄՆ-ում հայ մշակութային ավանդի և պատմական ինքնության գիտակցության գնահատման զարգացմանը
հայկական հուշարձանների ու մշակութային նյութերի պահպանման
խրախուսել գիտական հետազոտությունն ու տեղեկահավաքը և ճշգրիտ տեղեկություններ տարածել հայ ժողովրդի պատմական, կրթական, կրոնի, ու մշակութային կյանքի, ամերիկահայության մասին
խրախուսել ամերիկահայերի ավելի լայն մասնակցությունն ամերիկյան ժողովրդավարական գործընթացին
պաշտպանել ամերիկահայերի մարդկային և քաղաքացիական իրավունքները։