Հայաստանում գործող քաղաքական կուսակցություն է։ Համագումարը կայացել է 2011 թվականի մայիսի 21-ին։ Նախագահը Խաչատուր Քոքոբելյանն է։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, դաշինք կազմելով, «Ժառանգություն» կուսակցության հետ՝ մասնակցել է 2012թ ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններին։ Ընտրությունների արդյունքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը և կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը ընտրվել են ՀՀ ԱԺ պատգամավորներ։
Կուսակցությունը սեփական ցուցակով մասնակցել է 2017 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին։ Կուսակցության ցուցակը գլխավորել է Խաչատուր Քոքոբելյանը։ Ընտրություններում կուսակցությունը չհաղթահարեց նվազագույն շեմը՝ ստացանալով 14,740 ձայն, կամ ընդհանուր քվեների 0,94%-ը։
Կուսակցությունը 2018 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցել է «Մենք» դաշինքով, սակայն դարձյալ չհավաքեց անհրաժեշտ թվով ձայներ և ներկայացվածություն չունեցավ 7-րդ գումարման Ազգային ժողովում։