ՀՀ պետական գործիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ Արդարադատության նախարարի նախկին տեղակալ (2011-2014 թթ.):
Ծնվել է 1983թ․ հունիսի 23-ին։ 2000-2005 թթ. սովորել ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային իրավունքի ֆակուլտետը։
Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն է։
2011-2014 թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, 2009-2011 թվականներին աշխատել է Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակում՝ սկզբում որպես ավագ իրավաբան, հետո՝ որպես տնօրենի տեղակալ: 2010 թվականից դարձել է ընկերության բաժնետեր:
2006-2007 թվականներին աշխատել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) Մոսկվայի տարածաշրջանային պատվիրակությունում` որպես տարածաշրջանային ավագ իրավախորհրդատուի օգնական, հետո՝ որպես իրավախորհրդատու: