Շիրակի պետական համալսարան

Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան, բարձրագույն ուսումնական հաստատություն Հայաստանի Գյումրի քաղաքում։Հիմնադրվել է 1934 թվականին Լենինականում, Հայկական ԽՍՀ: Ինստիտուտի հիմնադիր-ռեկտորն է եղել Ս. Մովսիսյանը (1935-1937): Առաջին ուսումնական տարում ինստիտուտն ունեցել է 100 ուսանող, այդ թվում ապագա մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը և 16 դասախոս։
Ներկա պահին համալսարանը պատրաստում է մասնագետների ավելի քան 30 մասնագիտությամբ։ Համալսարանում սովորում են 6000-ից ավելի ուսանող ինչպես պետպատվերի շրջանակներում, այնպես էլ վճարովի ուսուցմամբ։