Մեսրոպ Առաքելյան

Մեսրոպ Առաքելյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն է:
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր1985 թ. ապրիլի 23, ք. Երևան
Կրթություն1991–2000թթ. – ավարտել է Երևանի Լ. Շանթի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցը` գերազանցության ատեստատ, մեդալ, էքստեռն կարգով2000–2006թթ. – ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, մագիստրոսի կոչումով` ստանալով ֆինանսիստ-տնտեսագետի որակավորում2006-2009թթ. – ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան, տնտեսագիտության թեկնածու2008թ. – ավարտել է «Բանկի ակտիվների և պասիվների կառավարում» դասընթացները` Ռուսաստանի Դաշնության ժողովրդական տնտեսության ակադեմիայում
Աշխատանքային գործունեություն2004-2008թթ. – «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Մյասնիկյան մասնաճյուղի կառավարիչի տեղակալ2008-2010թթ. – «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Սպանդարյան մասնաճյուղի կառավարիչ2008-2013թթ. – «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Փոքր բիզնեսի վարչության պետ2013-2017թթ. – «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Ռիսկերի կառավարման տնօրենի տեղակալ-վարկային ռիսկի կառավարման վարչության պետ2017-2020թթ. – «Մոգո» ՈՒՎԿ Գլխավոր տնօրեն2007թ. – մինչ այժմ – ԵՊՀ դասախոս2018-2020թթ. – Վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով2020թ. նոյեմբերի 20-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Կուսակցական պատկանելություն«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ
Անձնական տվյալներԱմուսնացած է, ունի 2 դուստր: