Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան, բարձրագույն ուսումնական հաստատություն Հայաստանի Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։
Հիմնադրվել է 1969 թվականին։
Բուհում ներդրված է կրթության եռաստիճան համակարգ: Բակալավրիատում եւ մագիստրատուրայում առաջին անգամ ընդունելություն է կատարվել 2008 թ., ասպիրանտուրայում` 2006թ.:
Առկա ուսուցման համակարգում բակալավրի հիմնական կրթական ծրագրով ուսումնական գործընթաց է կազմակերպվում 29 մասնագիտությունների, իսկ մագիստրոսի հիմնական կրթական ծրագրով` դեռեւս 4 մասնագիտությունների ուղղությամբ:Հեռակա ուսուցման համակարգում ներդրված է բակալավրի 25 հիմնական կրթական ծրագիր:
Բուհում ուսումնական ամենամեծ ստորաբաժանումները ֆակուլտետներն են` մանկավարժության, ֆիզիկամաթեմատիկական, պատմաաշխարհագրական, բանասիրական, կենսաբանաքիմիական:
2007 թվականից ներդրվել է կրեդիտային համակարգ։
Տարածաշրջանի հանրակրթության բնագավառում աշխատողների շուրջ 70%-ը ՎՊՄԻ-ի շրջանավարտներ են։