ՀՊՄՀ

Հայկական պետական մանկավարժական համալսարանը հիմնադրվել է 1922 թվականի նոյեմբերի 7-ին մանկավարժ Արշավիր Շավարշյանի ղեկավարությամբ։ Նորաստեղծ բուհն ուներ միայն մանկավարժական ֆակուլտետ՝ նախադպրոցական, դպրոցական եւ արտադպրոցական մասնագիտություններով։ 

1924-1925 ուսումնական տարում հայկական մանկավարժական ինստիտուտը ունեցավ իր առաջին շրջանավարտները։ Խաչատուր Աբովյանի մահվան 100-ամյա տարեդարձի առթիվ 1948 թվականին Մանկավարժական ինստիտուտը կոչվեց նրա անունով։

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության որոշմամբ 2000թ․ հունվարից մանկավարժական ինստիտուտը վերանվանվեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան։

Ֆակուլտետներն են՝ ԲանասիրականՊատմության եւ իրավագիտությանՍկզբնական կրթությանԿենսաբանության, քիմիայի եւ աշխարհագրությանԿրթության  հոգեբանության եւ սոցիոլոգիայիՕտար լեզուներիՄաթեմատիկայի, ֆիզիկայի եւ ինֆորմատիկայիԳեղարվեստական կրթությանՀատուկ կրթության        Կուլտուրայի