Ղրիմ

Ղրիմի թերակղզի կամ Ղրիմ  արեւմտահայ աղբյուրներում՝ Խրիմ, թերակղզի Ուկրաինայի հարավում։ Թերակղզում է գտնվում Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը եւ Սեւաստոպոլ քաղաքը։ Տարածությունը 25,5 հազար կմ² է։ Արեւմուտքում եւ հարավում ողողվում է Սեւ, արեւելքում՝ Ազովի ծովերով։ Արեւելաեվրոպական հարթավայրին է միանում Պերեկոպի նեղ (մինչեւ 8 կմ) պարանոցով։ Ղրիմի արեւելքում գտնվում են Կերչ, արեւմուտքում՝ Թարխանկուտ թերակղզիները, հյուսիսարեւելյան ամբողջ ծովեզերքի երկայնքով ձգվում է Սիվաշը։