Խոսրով Մելիքի Հարությունյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ։
Ծնվել է 1948, մայիսի 30։ 1966-1972 թվականներին սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում։
Աշխատանքային գործունեություն՝
1972-1977 թվականներին Բյուրականի օպտիկա-մեխանիկական լաբորատորիայի ինժեներ, ավագ ինժեներ, խմբի ղեկավար, տեխնիկական բաժնի վարիչ,
1987-ից 1990 թվականին՝ Չարենցավանի քաղխորհրդի գործկոմի նախագահ,
1990-1992 թվականին՝ ՀՀ Գերագույն խորհրդի տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ապա՝ նախագահ,
1992-1993 թվականներին՝ ՀՀ վարչապետ,
1993-1996 թվականներին՝ ՀՀ Գերագույն խորհրդի, ապա Ազգային ժողովի պատգամավոր, ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովի քարտուղար, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
1996-1998 թվականներին՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական,
1998-1999 թվականներին՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ,
1999-2000 թվականներին՝ ՀՀ տարածքային կառավարման նախարար:
2009 թվականի մարտի 12-ին ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։
2012 թվականի մայիսի 31-ին ՀՀ Նախագահի կարգադրությամբ լիազորությունները դադարեցվել են ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրվելու կապակցությամբ:
2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։
2017 թվականի ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել ՀՀԿ ցուցակով։
2019 թվականից այլեւս պատգամավոր չէ։