Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը օրենքի հիման վրա ստեղծված փաստաբանների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առեւտրային կազմակերպություն է: Փաստաբանների պալատի մարմիններն են․
– փաստաբանների ընդհանուր ժողովը,
– փաստաբանների պալատի խորհուրդը, որը կազմված է 12 անդամից եւ նախագահից.
– որակավորման հանձնաժողովը, որը կազմված է 8 անդամից:2020թ. փետրվարի 25-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գործում են 2138 փաստաբան:ՀՀ փաստաբանների պալատի նախագահն է Արա Գագիկի Զոհրաբյանը, որն այդ պաշտոնում ընտրվել է 2013 թվականին, ապա 2017-ին՝ վերընտրվել։