Արթուր Գեւորգի Ալեքսանյանը (հոկտեմբերի 21, 1991, Գյումրի) հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ է, աշխարհի եռակի չեմպիոն (2014, 2015, 2017), Եվրոպայի հնգակի չեմպիոն (2012, 2013, 2014, 2019, 2020), Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2012) եւ 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Եվրոպական խաղերի չեմպիոն (2019)։ 2014 թվականին պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, 2015 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաեւ հունահռոմեական ըմբշամարտի 2015 թվականի աշխարհի առաջնությունում տարած փայլուն հաղթանակի համար պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով։Գյումրու եւ Երեւանի պատվավոր քաղաքացի (2016) է։