Բաշար ալ-Ասադ

Բաշար Հաֆեզի ալ-Ասադը (սեպտեմբերի 11, 1965, Դամասկոս, Սիրիա) Սիրիայի նախագահն է, Բաաս կուսակցության սիրիական ճյուղի նախագահը։

 

Ծնվել է երկրի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Հաֆեզ ալ-Ասադի ընտանիքում, որը պատկանում է մուսուլման փոքրամասնություն համարվող ալավիտներին: Երբ Բաշշարը 5 տարեկան էր, նրա հայրը դարձավ Սիրիայի նախագահ, իսկ ավելի ուշ սկսեց գլխավորել Բաաս կուսակցությունը։

 

Նախնական կրթությունը Բաշշար ալ-Ասադը ստացել է Դամասկոսում գտնվող արաբա-ֆրանսիական «Հուրիա» քոլեջում։ 1982 թ.-ին նա ավարտել ուսուցումը եւ ստացել բակալավրի կոչում։ 1988 թ.-ին կարմիր դիպլոմով ավարտել է Դամասկոսի համալսարանի բժշկական ֆակուլտետի ակնաբուժական բաժինը, որից հետո աշխատել է Տիշրին զինվորական հոսպիտալում։

 

1991 թ.-ին (այլ տվյալներով՝ 1992 թ.-ին) նա մեկնել է Մեծ Բրիտանիա՝ պրակտիկան անցկացնելով Western Eye Hospital ակնաբուժական կենտրոնում։ Արտասահմանում Ասադը իր անվան փոխարեն օգատագործել է կեղծանուն, որպեսզի ոչ ոք չիմանա, որ իր հայրը Սիրիայի նախագահն է։

 

2000 թ.-ի հունիսի 10-ին Սիրիայի նախագահ Հաֆեզ ալ-Ասադը սրտի անբավարարությունից մահանում է։ Հաջորդ օրը նախագահի պաշտոնակատար երկրի առաջին փոխնախագահը Բաշշար ալ-Ասադին շնորհում է գեներալ-լեյտենանտ զինվորական կոչում եւ նշանակում բանակի գերագույն հրամանատար։ Հունիսի 20-ին իշխող կուսակցության նիստում Բաշար ալ-Ասադը ընտրվում է կուսակցության գլխավոր քարտուղար եւ նրա թեկնածությունը առաջադրվում է նախագահական ընտրություններում։ Հուլիսի 10-ին երկրում անցկացվում է ընտրություններ, որի արդյունքում Սիրիայի նախագահ է դառնում Բաշարը՝ հավաքելով 97,29 % ձայն: 2007 թ.-ի մայիսի 27-ին նա վերընտրվում է։