Գիորգի Մարգվելաշվիլին (սեպտեմբերի 4, 1969, Թբիլիսի, ԽՍՀՄ) վրացի քաղաքական գործիչ է, Բիձինա Իվանիշվիլու հիմնադրած «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության անդամ եւ Վրաստանի 4-րդ նախագահ։ Մասնագիտությամբ փիլիսոփա է, եղել է Վրաստանի հասարակական գործերի համալսարանի ռեկտոր (2000-2006 թթ., 2010-2012 թթ.), Վրաստանի կրթության եւ գիտության նախարար (2012-2013 թթ.)։
2013 թվականի հոկտեմբերի 27-ին Վրաստանում անկացված նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել Միխեիլ Սաակաշվիլու հիմնադրած «Միացյալ ազգային ճակատ» կուսակցության առաջադրած Դավիթ Բաքրաձեի նկատմամբ եւ դարձել Վրաստանի 4-րդ նախագահ: Նախագահել է մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 16-ը։