Աբովյան ՔԿՀ

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկը կառուցվել է 1958 թվականին եւ նախատեսված է եղել միայն անչափահաս դատապարտյալների համար: 1991-ից այնտեղ պահվում են նաեւ կին կալանավորներն ու դատապարտյալները:
Ներկայումս այս հիմնարկը հանդիսանում է ունիվերսալ տեսակի հիմնարկ, այսինքն` առկա են բոլոր տիպերը` բաց, կիսաբաց, կիսափակ, փակ:
Անչափահասները այստեղ են ուղարկվում 14 տարեկանից սկսած եւ կարող են պատիժը կրել մինչեւ 21 տարեկան հասակը՝ անձնական դիմումի հիման վրա: Հիմնարկն ունի երեք գոտի.
–       Կալանավորվածներին պահելու վայր, ուր նույն շենքում, բայց տարբեր խցերում պահվում են կալանավորված կանայք եւ անչափահասները
–       Կիսաբաց ուղղիչ հիմնարկ՝ կանանց գոտի
–       Հիսաբաց ուղղիչ հիմնարկ՝ տղա անչափահասների գոտի
ՔԿՀ-ն նախատեսված է 250 ազատազրկված պահելու համար, այդ թվում՝ 100 կալանավորվածի եւ 150 դատապարտյալի:
«Աբովյան» ՔԿՀ-ն բաժանված է երեք մասնաշենքի` մեկուսարանի, կանանց համար նախատեսված մասնաշենքի եւ անչափահաս  դատապարտյալներ  համար նախատեսված մասնաշենքի: