Արսեն Բաբայանը «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ է։ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալն էր (նշանակվել էր 2018-ի մարտի սկզբին), իսկ դրանից առաջ՝ 2014 թվականից զբաղեցնում էր խորհրդարանի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի պաշտոնը։Նա 2019-ի Հոկտեմբեր 21-ին ձերբակալվել էր պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։ Ըստ ՀՔԾ-ի՝ այդ գործը միացվել է իշխանությոֆւնը յուրացնելու դեպքի առթիվ՝ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործին: Պատգամավորը պնդում է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը յուրացրել է պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով, որի մաս են դարձել Բաբայանը, Աժ նախկին նախագահ Արա Բաբլոյանն ու ԿԸՀ ղեկավարը։Հոկտեմբերի 24-ին Բաբայանը կալանավորվել էր, 22 օր անազատության մեջ գտնվելուց հետո՝ նոյեմբերի 12-ին, որոշում է կայացվել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ: