Շուշանիկ Արամի Ներսիսյանը ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալն է։ Ծնվել է 1986թ. օգոստոսի 3-ին:
Կրթությունը
1993-2003թթ. սովորել է Ա.Պ. Չեխովի անվան թիվ 55 դպրոցում: 2001-2002թթ.՝ “Olive Branch” Բարձրագույն դպրոց Ապագա Լիդերների Փոխանակման Ծրագիր, Միսիսիպի, ԱՄՆ: 2003–2007թթ. Հայաստանում Ֆրանսիական Համալսարան Հիմնադրամի Կառավարման ֆալուլտետում:
Աշխատել է ԱԳ Էլեկտրոնային Առեւտրի Ծառայությունում որպես Գրասենյակի ղեկավար /դիլեր 02.2006 -11.2006թթ․:
Աշխատել է որպես ոպտենցիալ հաճախորդների տվյալների շտեմարանի ստեղծող եւ հետեւող: Ֆոնդային շուկային հետեւելու նպատակով նոր աշխատակիցների վերապատրաստում: 04.2007-10.2011թթ. եղել է սպասարկման եւ վաճառքի մասնագետ։ 10.2014–04.2016թթ. ՄԲԾ բիզնես ծրագրերի եւ պորտֆելի կառավարման գլխավոր մասնագետ։ 04.2016-08.2017թթ. եղել է ՄԲԾ բիզնես ծրագրերի պորտֆելի կառավարման մենեջեր, ՄԲԾ Գլոբալ Ստանդարտների Նախագծի Ներդրման Ղեկավար: 08.2017–07.2018թթ. Մանրածախ Բիզնեսի Ծառայությունների Վերահսկողության բաժնի ղեկավար: 07.2018-08.2018-«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ–ում եղել է Մանրածախ Բիզնեսի Ծառայությունների (ՄԲԾ) Գլխավոր Վերահսկիչ:
2018 թվականի օգոստոսի 24-ից ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ է:
2018թ. օգոստոսի 27-ին նրան շնորհվել է «ՀՀ մաքսային ծառայության գնդապետ»-ի հատուկ կոչում: