Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

«Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը միջազգային հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Բեռլինում 1993 թ.-ին: Նրա շահույթ չհետապնդող նպատակը քաղաքացիական հասարակության հակակոռուպցիոն միջոցառումներով գլոբալ կոռուպցիայի դեմ պայքարի միջոցներ ձեռնարկելն է եւ կանխելը կոռուպցիայից բխող հանցավոր գործողությունները: 
2000 թ. հուլիսին արեւմուտքում կրթություն ստացած իր համախոհ ընկերների հետ, Ամալյա Կոստանյանը հիմնադրել է «Տարածաշրջանային զարգացման կենտրոն» հ/կ-ն։  Մեկ տարվա ընթացքում` 2001 թ. հոկտեմբերին կազմակերպությունը հավատարմագրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (ԹԻ) համաշխարհային հակակոռուպցիոն շարժման կողմից որպես ազգային մասնաճյուղ: 2008 թ. փետրվարին կազմակերպությունը վերագրանցվել է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ):
ԹԻՀԿ առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում:
Կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունք­ների հասնելու համար ԹԻՀԿ-ն իր երկարարատեւ տեսլականն է սահմանել «Ձեւավորել պայքարող քաղա­քացի հանուն կոռուպցիայից զերծ Հայաս­տա­նի», որն ընկած է կազմակեր­պու­թյան 2016-20թթ ռազմավարու­թյան հիմքում:ԹԻՀԿ գործադիր տնօրենն է Սոնա Այվազյանը։