Վիգեն Ավետիսյանը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավարն է։ Ծնվել է 1976 թ. օգոստոսի 27-ին Չարենցավան քաղաքում։1994-1998 թթ․ սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ընդերքաբանության և մետալուրգիայի դեպարտամենտի «Ընդերքաբանահետախուզական ճյուղերի էկոնոմիկա և կառավարում» բաժնում։ 1998 – 1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։
2020 թվականի հունիսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վիգեն Ավետիսյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից: