Գաբրիել Բալայանը ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալն է։Ծնվել է 1977թ․ հոկտեմբերի 29-ին: 1994թ․ ավարտել է Երեւանի թիվ 78 դպրոցը: 1999-2000թթ․ ծառայել է Հայաստանի զինված ուժերում։ 1994-1999թթ. սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում, 2001-2005թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, 2006-2009թթ.՝ ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնում։
2001-2005թթ. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Օպերատիվ-հետախուզության վարչությունում եղել է ավագ օպեր լիազոր, Հարկային ծառայության ավագ լեյտենանտ,
2006-2009թթ.՝ Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների Կրթություն/Կրթություն ժողովրդավարական քաղաքացիության ծրագրի ազգային փորձագետ/համակարգող, 2010-2011թթ. եղել է Հազարամյակի մարտահրավերների կառավարման խորհրդի անդամ, 2015-2016թթ.՝ ԱՄՆ շրջանավարտների հայկական ասոցիացիայի Խորհրդի անդամ, 2005-2012թթ.՝ Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի վարչական, տնտեսական եւ իրավաբանական հարցերով պրոռեկտոր։ 2012-2013թթ. աշխատել է Համաշխարհային բանկի խմբում որպես իրավաբանական խորհրդատու, 2012-2013թթ. ՀՀ ՊՆ–ում եղել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի աշխատակազմի գլխավոր մասնագետ, 2014-2015թթ.–ին՝ «Մարդու իրավունքներ առանց սահմանների» ՀԿ կողմից ԵԱՀԿ գրասենյակի ֆինանսկան օժանդակությամբ իրականացվող ծրագիր։ Մարդու իրավունքներ, զինվորական կառավարման համակարգում, պատասխանատվություն ու պարտականությաններ դասընթացի դասավանդող, 2014-2015թթ. դասախոսել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում, 2014-2016թթ. դասավանդել է Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ռազմաբժշկական ֆակուլտետում, 2015-ից Հայաստանի ամերիկյան համալսարան․ եղել է հրավիրյալ դասախոս։
2015թ. – «ԼԵԳԱԼԼԱԲ» Իրավաբանական Ընկերություն ՓԲԸում աշխատել է որպես գլխավոր իրավախորհրդատու, 2015-ից Եվրոպայի Խորհրդի Անհանդուրժողականության եւ ռասիզմի դեմ պայքարի Հանձնաժողովի անդամ է(ECRI), 2015-2016թթ. ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակում դասախոս է Մարդու իրավունքների ստորաբաժանումում, 2015-2016թթ. Մենթիս Լեգալում իրավաբանական տնօրեն է, 2017թ-ից Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում իրավաբանական ֆակուլտետի հրավիրյալ դասախոս է, 2017թ. Տնտեսագիական բարձրագույն դպրոցում իրավունքի ֆակուլտետի հրավիրյալ պրոֆեսոր է, 2017թ. Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում «Արտաքին տնտեսական կապերի եւ մաքսային գործի իրավագետ» մագիստորսական առարկայական ծրագրի խորհրդի ղեկավարն է եղել, 2016-2018թթ.՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում եղել է իրավաբանական դեպարտամենտի տնօրենի տեղակալ, 2018թ. մայիսի 29-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։
2020 թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գաբրիել Բալայանն ազատվել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից։