Իրինա Ղափլանյանը (սեպտեմբերի 27, 1983, Երեւան) ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալն է 2019թ.-ի հունիսի 1-ից։ «Հիմնադիր խորհրդարանի» նախկին անդամ։
2009-2014թթ. եղել է գիտությունների թեկնածու, դոկտոր, Քեմբրիջ համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում: Թեզի պաշտպանության թեման` Հետխորհրդային Հայաստան` նոր քաղաքական վերնախավ եւ նոր քաղաքական տրամախոսություն։2005-2006թթ. Լոնդոնի Դիվանագիտական Ակադեմիայում, Ուեսթմինսթրի Համալսարանում դիվանագիտության մագիստրոսի կոչում է ստացել։ Թեզի պաշտպանության թեման` Կանայք դիվանագիտության մեջ2001-2004թթ.՝ բակալավրի կոչում` միջազգային հարաբերություններ, Մալթաի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Թեզի պաշտպանություն` Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքականության երկակիությունը1999-2001թթ. Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում երկու տարի իրավագիտություն ուսանելուց հետո որոշել է փոխել ոլորտը` ընդունվելով Մալթաի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: 1998-1999թթ. ուսանել է ԱՄՆ-ում FSA FLEX ծրագրով` ավագ դպրոցի ավարտական դասարանում: 1989-1998թթ. – Չեխովի անվան միջնակարգ դպրոց:
2019թ.-ի հունիսի 1-ին նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ, ազատվելով ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից2018թ..-ի հունիսի 11-ից նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում, 2015-2017թթ. Հայաստանի Ամերիկյան Համալսարանի` Extension բաժնում մշակել եւ դասավանդել է կանանց առաջնորդության եւ իրավահավասարության դասընթացներ, 2016 թ․ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի` General Education ամբիոնում դասավանդել է քաղաքագիտություն, 2014-2017թթ. Նիդեռլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի փորձագետ (ad hoc) է, 2012-2017թթ.՝ Գրին Բին էկո սրճարանների ցանցի համահիմնադիր, 2010-2013թթ. եղել է Caucasus Edition, Journal of Conflict Transformation պարբերականի համախմբագիր (հասարակական հիմունքներով), 2008-2009թթ. եղել է Ջորջթաուն Համալսարանի կենսաանվտանգության բաժնի վերլուծաբան, փորձագետ, 2006-2007թթ.՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի` ազգային կայուն զարգացման ծրագրի համակարգող, 1999-2001թթ. Հանուն ընտանիքի եւ առողջության հասարակական կազմակերպությունում եղել է ադմինիստրատիվ օգնական։