Ավետ Ռոբերտի Ադոնցը (1963, դեկտեմբերի 27, Կիեւ) ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալն է 2019-ից: Եղել է Իսպանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (2014-2019)։ 1985 թ. ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը։ 1991 թ. անցել է բանկային գործի դասընթացներ Ժնեւի UBS բանկում։ 1993թ. դիվանագիտական դասընթացներ է անցել Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանում։
2014-2019թթ․ Իսպանիայի թագավորությունում եղել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, 2010-2014թթ․՝ Լյուքսեմբուրգում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրյուսել), 2009-2014թթ․ Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան եւ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցիչ (նստավայրը՝ Բրյուսել), 2009-2011թթ․՝ Նիդերլանդներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրյուսել), 2008-2009թթ. եղել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ, 2007-2009թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 2002-2007թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ, 1998-2001թթ. Բելգիայի Բրյուսել քաղաքի ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունում եղել է խորհրդական, ապա արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, 1996-1998թթ. ՀՀ ԱԳՆ–ում եղել է Միջազգային տնտեսական կազմակերպությունների բաժնի վարիչ, 1994-1996թթ. Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանությունում երկրորդ քարտուղար, 1992-1994թթ. ՀՀ ԱԳՆ–ում երկկողմ տնտեսական հարաբերությունների բաժնում երկրորդ քարտուղար, 1991թ. ՀՀ արտաքին տնտեսական կապերի նախարարությունում եղել է գլխավոր մասնագետ, ապա նախարարի օգնական, 1985թ. եղել է տնտեսագետ ՀԽՍՀ Պետպլանին կից տնտեսագիտության եւ պլանավորման գիտահետազոտական ինստիտուտում։