Կառավարությանն առընթեր քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ։
Ծնվել է 1964 թվականի դեկտեմբերի 15-ին։
1981-1989թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետում, 1986 թ.՝ «Հայպետնախագիծ» ինստիտուտի N 3 արվեստանոցում եղել է ճարտարապետ, 1989-1991թթ.՝ Ստեփանավան քաղաքի գլխավոր ճարտարապետն է եղել։
2013-2014թթ. եղել է «Ավտոդորպրոեկտ» ( ГУП МО МОДЦ) ձեռնարկության մասնաճյուղի տնօրեն՝ ՌԴ-ում, 2014-2017թթ.՝ ՌԴ Օրլովի մարզի գլխավոր ճարտարապետ։
2017-2018թթ. եղել է Երևանի քաղաքապետի խորհրդական, 2019թ. մարտի 21-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ:
2020 թվականի փետրվարին ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Մինչ ազատվելը՝ նա ձերբակալվել էր առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։
2021-ի հունվարի 15-ին նրա վերաբերյալ քրեական գործն ուղարվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար։