Արա Նազարյանը (1965, ապրիլի 29, Երևան) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալն է (2017-ից)։ 2007-2017թթ․ եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Սուրեն Նազարյանի որդին է։ 2015-ին նրան շնորհվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ։1987-1993 թթ. սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, 1998-1999 թթ.՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում, ստացել է իրավունքի մագիստրոսի կոչում, 1983-85 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, 1994 թ. աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության քննչական բաժնում, 1995 թ. աշխատել է ՀՀ զինվորական դատախազության համակարգում` որպես քննիչ, 1996 թ. աշխատել է Երևանի Սպանդարյանի տարածքային հարկային տեսչությունում` որպես իրավաբան, 1998-2000 թթ. աշխատել է Շրջակա միջավայրի իրավական պահպանության հասարակական կենտրոնում (Ամերիկայի իրավաբանների միության ծրագիր)` որպես իրավաբան, 2002 թ. աշխատել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի իրավաբանական վարչությունում` որպես գլխավոր մասնագետ, այնուհետև` ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի խորհրդական, 2003 թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ` վեց տարի ժամկետով, 2007 թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, 2017 թ.-ից ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ։