Վահե Դանիելյան

Վահե Դանիելյանը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալն է։ Ծնվել է 1990թ.  մայիսի 12-ին Վանաձորում։2011 թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, 2013-ին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ 2016 թ. ավարտել է Կորեայի Զարգացման Ինստիտուտի Հանրային Քաղաքականության եւ Կառավարման Դպրոցը ՝ ստանալով Զարգացման քաղաքականության մագիստրոսի որակավորում։
2011-2012 թթ. Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն ՀԿ-ում աշխատել է որպես իրավախորհրդատու (կամավոր), 2012 թ. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմում եղել է փորձագետ, 2012-2014 թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Օրենսդրություն վերլուծության եւ կատարելագործման վարչության իրավական ակտերի մշակման բաժնի առաջին կարգի մասնագետ, 2014 թթ.՝ «ՀՀ արդարադատության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կրտսեր փորձագետ, 2014- 2015 թթ. եղել է ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության առաջատար մասնագետ, 2016-2018 թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ, ՀՀ Աժ-ի ներկայացուցիչը ՀՀ սահմանադրական դատարանում, 2018 թ. եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության իրավական ապահովման բաժինի պետ, ՀՀ Աժ-ի ներկայացուցիչը ՀՀ սահմանադրական դատարանում,2018 թ. հունիսի 8-ին նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական։
ՀՀ վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ, նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: