Սրբուհի Գալյան

Սրբուհի Գալյանը ՀՀ վարչապետի 2019 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։ Ծնվել է 1992-ի մայիսի 5-ին Երեւանում։ 2012-2018 սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում։

06.2018-07.2019թթ. աշխատում է որպես ՀՀ հատուկ քննչական ծառայության Իրավական ապահովման եւ արտաքին կապերի բաժնի պետ, 03.2016 թվականից ՀՀ արդարադատության ակադեմիայում եղել է դասընթացավար, 06.2015 թվականից դասախոսում է Երեւանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնում։ 04.2015-06.2018թթ. ՀՀ հատուկ քննչական ծառայության Իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ է եղել։ 2014-2017թթ. «Ռոդ Կուրտման Լեգալ» ՍՊԸ՝ գործընկեր, 05.2013-2015թթ. «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերությունում եղել է իրավաբանական վարչության ծրագրային գործակալ։ 11.2012-05.2013թթ. «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերությունում եղել է Իրավաբանական վարչության փորձնակ։