Սերժ Վարագ Սիսեռյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի նախկին ղեկավարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ։ Ծնվել է 1988 թ. նոյեմբերի 10-ին Ֆրանսիայի Սեւր քաղաքում։ Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նոյեմբերի 16-ին։
2010 թ. ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի Բնապահպանական առողջապահության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի որակավորում։ 2012 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի որակավորում։ 2017 թ. ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ ստանալով քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների մագիստրոսի որակավորում։ 2009 – 2017թթ. աշխատել է Ռադիո Սեւանում (Բեյրութ) որպես փոխտնօրեն, հայաստանյան գրասենյակի ղեկավար, նաեւ լրատվական վերլուծաբան։ 2016-2018 թթ.՝  Հայաստանի ամերիկյան համալսարանում դասախոսի օգնական։ 2017-2018 թթ.՝  ՀՀ կառավարության «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամում հետազոտող-վերլուծաբան։ 2018 թ. հունիսի 1-ին նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար։ Պաշտոնը թողնելու դիմում է ներկայացրել 2020 թվականի նոյեմբերի 16-ին։