Վիճակագրական կոմիտեն «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքով նախատեսված պետական մարմին է, որն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է: Վիճակագրական կոմիտեն ՀՀ պաշտոնական վիճակագրության գլխավոր արտադրողն է եւ համակարգում է ազգային վիճակագրական համակարգում պաշտոնական վիճակագրության մշակմանը, արտադրությանը եւ տարածմանն ուղղված ողջ գործունեությունը, բացառությամբ ՀՀ կենտրոնական բանկի:
Կոմիտեի հիմնական առաքելությունն է հավաքագրել եւ հրապարակել վիճակագրական տվյալներ կառավարության եւ հասարակության օգտագործման համար։ Կարեւորագույն նպատակներից է սպառողներին շուկայի պահանջարկին համապատասխան վիճակագրական արտադրանքի տրամադրումը։ Ծառայության հիմնական խնդիրներն են՝
տնտեսական եւ հասարակական գործընթացների ու դրանց արդյունքների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության համակարգի կազմակերպումը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց, հիմնարկներին ու միջազգային կազմակերպություններին, ինչպես նաեւ հանրությանը սահմանված կարգով տեղեկատվությամբ ապահովումը,
միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված չափանիշներին համապատասխան վիճակագրության միասնական մեթոդաբանության ապահովումը,
պետական վիճակագրական ռեգիստրի վարումը,
վիճակագրական աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկատնտեսական եւ սոցիալական տեղեկատվության դասակարգիչների վարումը,
վիճակագրական տեղեկատվության աղբյուր հանդիսացող փաստաթղթերի ձեւերի մշակման համակարգումը,
միջգերատեսչական տեղեկատվական ռեսուրսների համադրելիության նպատակով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ պետական վիճակագրական աշխատանքների ծրագրում նշված կազմակերպություններին՝ վիճակագրական տեղեկատվության սեփական բազաներ ստեղծելու աջակցությունը,
պետական ամփոփ վիճակագրական տեղեկատվության մատչելիության ապահովումը,
մարդահամարների անցկացումը:
Կոմիտեի նախագահն է Ստեփան Մնացականյանը, տեղակալը՝ Լեւոն Միրզոյանը, խորհդրականաը՝ Ջուլիետտա Միրզոյանը։