Սիփան Փաշինյան

Սիփան Արտակի Փաշինյանը (ապրիլի 28, 1990, Իջեւան) «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր «Իմ քայլը» դաշինքից։ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։ 2009-2011թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ներկայում սովորում է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում:2011-2013թթ.  եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի տնօրենի օգնական, 2013-2014թթ.՝ «Մեր տպարան» ՍՊԸ տպագրիչ,  2014-2015թթ.՝ նույն ՍՊԸ նյութա-տեխնիկական ապահովող,  2015-2018թթ.՝ նույն ՍՊԸ փոխտնօրեն: 2018թ. հունիս-դեկտեմբեր՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության վարչական վերահսկողության եւ համայնքային ծառայության վարչության խորհրդական:2015թ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ: 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 13 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին է։