8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր։
Ծնվել է 1972թ. փետրվարի 25-ին։
1996թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
1996-2001թթ. աշխատել է որպես ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության առաջատար իրավաբան: 1997-2003թթ. եղել է ԵՊՃՀ, 2000-2010թթ.՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայի, 2008-2012թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի, 2012-2015թթ.՝ ՀՀ փաստաբանական դպրոցի դասախոս: 2001-2004թթ՝ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES), 2004-2005թթ.՝ «Հասարակական երկխոսությունների եւ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի քաղաքացիական ուսուցանող: 2006-2008թթ.՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի պետական տեսչության իրավական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ: 2008-2009թթ. աշխատել է ՀՀ սփյուռքի նախարարության անձնակազմի կառավարման բաժնի պետ: 2009-2018թթ. աշխատել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ում ՝ որպես իրավախորհրդատու:2006 թվականից արտոնագրված փաստաբան է, ՀՀ փաստաբանների պալատի անդամ: «Տեղեկատվական աջակցության եւ քաղաքացիական կրթության կենտրոն» ՀԿ հիմնադիր նախագահն է:
2019-2021թթ. եղել է ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակ)։