Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ միջազգային հարաբերություններ, Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի խորհրդի, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության, ինչպես նաեւ այլ միջազգային կազմակերպությունների հետ կապեր, միջխորհրդարանական համաձայանագրեր եւ կապեր, խորհրդարանական բարեկամական խմբեր եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, նախագահի տեղակալը՝ նույն խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։