Վլադիմիր Վարդանյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 
Ծնվել է 1979թ. օգոստոսի 26-ին։ 
2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2002թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2002թ. ընդունվել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրան,  2004թ.՝ տեղափոխվել  ԵՊՀ ասպիրանտուրան: 2003-2006թթ. եղել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ, 2006-2013թթ.՝ նույն ծառայության միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ, 2013-2016թթ.՝ նույն ծառայության պետ: 2016-2018թթ.՝ ՀՀ ՍԴ խորհրդական: 2005 թվականից ԵՊՀ դասախոս է: 2007-2015թթ.՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դասախոս: 2014-2015թթ.՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի միջազգային եւ եվրոպական իրավունքի ամբիոնի վարիչ: 2016-ից մինչև 2019թ.-ի հունվար աշխատել է «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի գործադիր տնօրեն: 2018թ. ապրիլ-2019թ. հունվար՝ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար:2015 թվականից Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի խորհրդին առընթեր «Հայոց ցեղասպանության իրավական հարցերի» գիտավերլուծական կենտրոնի համակարգողն է: 2018 թվականից՝ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ:2019-2021թթ. եղել է ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակ):