Շիրակ Արտեմի Թորոսյանը (ապրիլի 16, 1972, Գանձա, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան) ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, ԱԺ տարածաշրջանային և մվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի անդամ։1995թ. ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, 1997թ.` ՀՀ կառավարման ակադեմիան, 2006թ.` Եվրախորհրդի քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը: Միջազգայնագետ-պատմաբան, պետական ծառայող: Պատմական գիտությունների թեկնածու է: 1996-ից ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դասախոս է:1995 թվականից «Ջավախք» հայրենակցական միության անդամ է, 2003թ.՝ ղեկավար մարմնի անդամ, 2006թ.` միության նախագահ: 1997թ.` «Հզոր հայրենիք» կուսակցության ղեկավար մարմնի անդամ, կազմակերպական բաժնի վարիչ, 2006թ.` կուսակցության փոխնախագահ:2007-2012թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ: 2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ: 2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (ՀՀԿ)։
2019-2021թթ. եղել է ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: