Միքայել Սուրենի Զոլյանը (հունիսի 19, 1980, Երեւան), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր «Իմ քայլը» դաշինքից։ Անկուսակցական է։ Քաղաքագետ, հասարակագետ, հրապարակախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, դասախոս։ 2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 2001թ.՝ Կենտրոնական եվրոպական համալսարանի (Բուդապեշտ) մագիստրատուրան։ 2002թ.՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան, 2005թ.` ասպիրանտուրան։ 2002-ից Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) դասախոս է: 2002-2004թթ.՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դասախոս։ 2007-2010թթ.՝ ԵՊԼՀ քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարության հետազոտությունների կենտրոնի տնօրեն։ 2015-2017թթ.՝ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: