Ռուբեն Ռաֆիկի Հայրապետյանը (մարտի 9, 1963, Երեւան) եղել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը 2002-2018 թվականներին, հայտնի է որպես Նեմեց Ռուբո։
1988թ․ ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը տնտեսագետի մասնագիտությամբ։ 1983-1985 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։
2003, 2007 եւ 2012 թվականներին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր թիվ 1 ընտրատարածքից։ 2012 թ. հուլիսի 3-ին իր «Հարսնաքար» ռեստորանում սպա Վահե Ավետյանի մահվան դեպքից հետո վայր է դրել պատգամավորական մանդատը։
1980-1982 թթ. Երեւանի «Ալմաստ» գործարանում աշխատել է որպես էլեկտրամոնտյոր, 1985-1988 թթ. Երեւանի սննդի թիվ 7 միավորում՝ բանվոր, 1991-1993 թթ. «Հայծխախոտ» միավորում՝ տնօրենի տեղակալ, 1996-1999 թթ. եղել է Ավանի թաղապետ, 1998 թ.՝ «Հայծխախոտ» ԲԲԸ նախագահ, 2002-2018 թթ.` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, 2003 թ. – մինչեւ 2012 թ. ԱԺ պատգամավոր։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։