ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեն նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է, որն ապահովում է ՀՀ ջրային ոլորտի քաղաքականության մշակումն ու իրագործումը:Ջրային կոմիտեի խնդիրներն են պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարումն ու անվտանգ օգտագործման ապահովումը, ջրային կոմիտեի իրավասության սահմաններում ջրի ազգային ծրագրի իրականացման ապահովումը, ջրային համակարգերի ներդրումային քաղաքականության մշակումն ու իրականացումը, ինչպես նաեւ ներդրումային ծրագրերի փորձաքննության կազմակերպումը։ ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահն է Կարեն Սարգսյանը։